«Հեռահար զոնդավորման և արդիական համակարգերի դերը վերակառուցման և վերականգնման գործընթացներում՝ ի աջակցություն գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ազգային քաղաքականության» խորագրով գիտաժողով:

2018-02-22

2018թ. ապրիլի 23-25-ն ՍԱՀ հեռահար զոնդավորման գլխավոր ձեռնարկությունը գիտահետազոտական բարձրագույն ձեռնարկության հետ համագործակցությամբ Դամասկոսում կազմակերպում է «Հեռահար զոնդավորման և արդիական համակարգերի դերը վերակառուցման և վերականգնման գործընթացներում՝ ի աջակցություն գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ազգային քաղաքականության» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովին դիմելու վերջնաժամկետն է  մարտի 15-ը: 
Գիտաժողովը հոգում է գիտաշխատողների կեցության ծախսերը՝ յուրաքանչյուր գիտական հոդվածի համար մեկ գիտաշխատողի հաշվով, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում հեռահար ձևով մասնակցել գիտաժողովին՝ Skype-ի զանգի կամ տեսակամուրջի միջոցով: 
Գիտաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով +963944490244 կամ +963113943688 հեռախոսահամարներով և Syria- rebuild18@htomail.com, Gors@mail.sy էլ. փոստով և www.gors-sy.org կայքէջից կամ կից ներկայացված նյութից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։