Կրթության տեսչական մարմնի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ (ծածկագիր՝ 19-2.1-27)
2018-02-21
Ապահովում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող վերահսկողություն, ներառյալ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումները: Ապահովում է կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպման, պետական կրթական չափորոշիչների, ուսումնական պլանների (մոդուլային) և առարկայական ծրագրերի կատարման, տարեկան ուսումնական ժամանակացույցների ու դասացուցակների համապատասխանության աշխատանքները: Ապահովում է պետական ավարտական փաստաթղթերի ստացման, պահպանության և բաշխման, փաստաթղթաշրջանառության, հաշվետվությունների իսկությունը ստուգելու աշխատանքները:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* բարձրագույն կրթություն,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 4.1 ենթակետին հաջորդող 1-ին պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
Մրցույթը կկայանա 22.03.2018թ.` ժամը 14:15-ին, Խորհրդի շենքում, ք. Երևան, Տերյան 89