Կրթության տեսչական մարմնի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ (ծածկագիր՝ 19-2.2-95)

2018-02-21

Համակարգում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող վերահսկողություն, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումները: Համակարգում է կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպման, պետական կրթական չափորոշիչների, ուսումնական պլանների (մոդուլային) և առարկայական ծրագրերի կատարման, տարեկան ուսումնական ժամանակացույցների ու դասացուցակների համապատասխանության աշխատանքները: Համակարգում է պետական ավարտական փաստաթղթերի ստացման, պահպանության և բաշխման, փաստաթղթաշրջանառության, հաշվետվությունների իսկությունը ստուգելու աշխատանքները:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝ 
* բարձրագույն կրթություն,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 4.1 ենթակետին հաջորդող 2-րդ պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
Մրցույթը կկայանա 23.03.2018թ.` ժամը 10:30-ին, Խորհրդի շենքում, ք. Երևան, Տերյան 89

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։