Կրթության տեսչական մարմնի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ (ծածկագիր՝ 19-2.2-99)

2018-02-21

Ապահովում է ԶԼՄ-ներով հեռարձակվող հաղորդումներին Տեսչական մարմնի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցության ձևաչափի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների և դրանց կատարման աշխատանքները: Ապահովում է Տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում և հանրության համար հասանելի այլ միջոցներով Տեսչական մարմնի և Տեսչական մարմնի աշխատողների գործունեության կատարողականի գնահատման չափորոշիչների հրապարակման, դրանց կիրառման հիմնավորումների, դրանց նկատմամբ վերահսկողության ձևերի, ինչպես նաև բարելավման ուղիների աշխատանքները: Ապահովում է ԶԼՄ-ների՝ Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող նյութերի ամփոփման և վերլուծության աշխատանքների իրականացումը: 
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝ 
* բարձրագույն կրթություն,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 4.1 ենթակետին հաջորդող 1-ին պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* անգլերենի կամ ռուսերենի, կամ ֆրանսերենի, կամ գերմաներենի, կամ իսպաներենի ազատ տիրապետում:
Մրցույթը կկայանա 29.03.2018թ.` ժամը 10:00-ին, Խորհրդի շենքում, ք. Երևան, Տերյան 89

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։