Հավաստարգման փաստաթղթերի ընդունելություն
2016-10-31
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի հավակնորդների փաստաթղթերի ընդունելության վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ հավակնորդների փաստաթղթերն կընդունվեն 2016թ. նոյեմբերի 1-ից 10-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում: