Մրցույթ ՀՀ Արարատի մարզի «Մասիսի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2018-02-15
ՀՀ Արարատի մարզի «Մասիսի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. փետրվարի 20-ից մինչև մարտի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մասիսի թիվ 6 հիմնական դպրոցում, ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Շիրակի 1, հեռ.՝ 077-23-92-72:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Մասիսի թիվ 6 հիմնական դպրոցում: