FAST կրթաթոշակային ծրագրի` 2018-2019թթ. ուսումնական տարվա համար

2018-02-12


Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային ծրագիրը հիմնվել է 2017թ. հոկտեմբերին: Ծրագիրը նպատակ ունի աջակցելու ազգությամբ հայ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տաղանդավոր ուսանողներին, որոնք ցանկություն ունեն Հայաստանի առաջատար բուհերում գիտությունների թեկնածուի աստիճանի ձեռքբերմանն ուղղված հետազոտություններ իրականացնել բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում:
Ծրագրի շահառուներին տրամադրվում է ֆինանսական և ինստիտուցիոնալ աջակցություն, ինչը թույլ է տալիս լիարժեքորեն զբաղվել գիտական աշխատանքով, ապահովել գիտական շրջադարձային արդյունքներ ու ստեղծել առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ի զորու են առավել մեծ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա:
Յուրաքանչյուր տարի գիտությունների թեկնածուի աստիճանի հավակնող ապագա ուսանողների և հայցորդների համար առաջարկվում են հետևյալ կրթաթոշակները՝
•5 ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը տարեկան 7000 ԱՄՆ դոլար
•25 մասնակի կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը տարեկան 3500 ԱՄՆ դոլար
•10 ամբողջական կրթաթոշակ իգական սեռի ներկայացուցիչների համար՝ յուրաքանչյուրը տարեկան 7000 ԱՄՆ դոլար
Կրթաթոշակները ներառում են ուսման վարձը, կեցության ծախսերը և թոշակը:
Կրթաթոշակները շնորհվում են ամեն տարի՝ երկարացման համար դիմելու հնարավորությամբ՝ կախված դիմորդի ակադեմիական առաջադիմությունից և ընթացիկ տարում այլ պարտավորությունների կատարումից:
2018-2019 ուսումնական տարվա համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2018թ. մարտի 31-ն է:
FAST կրթաթոշակային ծրագրին դիմելու և ավելին իմանալու համար՝ այցելեք հետևյալ հղումով` http://bit.ly/2Db8Xz2:
FAST հիմնադրամի կայքէջ՝ http://fast.foundation/#/
Արմինե Պետրոսյան
Հաղորդակցման և սոցիալական մեդիայի մասնագետ Էլ. hասցե՝ arminep@fast.foundation
Հեռ.`+374 60 740 044 | բջջ. +374 94 124 024
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։