Ժողովրդական արվեստի և թմբուկների 6-րդ միջազգային փառատոն
2018-02-09
2018 թվականի ապրիլի 20-26-ը Եգիպտոսի մշակույթի նախարարության հովանու ներքո Կահիրեում տեղի է ունենալու ժողովրդական արվեստի և թմբուկների 6-րդ միջազգային փառատոնը:
Եգիպտական կողմը հոգում է առավելագույնը 13 հոգուց բաղկացած խմբի կեցության, սննդի և ներքին փոխադրումների ծախսերը, իսկ մասնակից կողմը հոգում է ավիատոմսերի, մուտքի արտոնագրերի, ինչպես նաև բժշկական ապահովագրության ծախսերը: Փառատոնին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. մարտի 15-ը:
Փառատոնի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից:
Մասնակցության պարագայում տեղեկացնել նաև ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հեռ.՝ 010562364)՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը փոխանցելու նպատակով: