Խորհրդատուների ընտրության մրցույթ

2018-02-08

Հայտահրավեր (կազմակերպության ընտրություն)

Հայաստանի Հանրապետություն-«Կրթության բարելավում» ծրագիր,Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM ,ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM,  Ծրագրի համարը՝ P130182

Առաջադրանքի անվանումը.   Հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայում հանրակրթության ընդհանուր պետական ծրագրի համատեքստում

Հղում՝ ԳՊ-ի տող 1.4.6 «Խորհրդատվության էջ»

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում «Կրթության բարելավում» ծրագրի իրականացման համար և դրամական միջոցների մի մասը նախատեսել է օգտագործել խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով:

Խորհրդատվական ծառայությունների (Ծառայություններ) շրջանակը ներառում է.

հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայում հանրակրթության ընդհանուր պետական ծրագրի համատեքստում,
նախատեսվող փոփոխությունների շրջանակի սահմանում` ելնելով Կրթության և գիտության նախարարության և այլ շահագրգիռ կողմերի հետ սերտ խորհրդակցությունների արդյունքներից, ինչպես նաև` հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման կարիքների գնահատման արդյունքների և ազգային կրթակարգի նախագծի հիման վրա,
առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակում` հաշվի առնելով համապատասխան գործընկերների և շահագրգիռ կողմերի առաջարկները, ինչպես նաև այլ երկրների` ուսումնական ծրագրերի ստեղծման ընթացքում կուտակված լավագույն փորձը,
առաջադրանքի իրականացման ողջ ընթացքում սերտ համագործակցություն Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հետ՝ ապահովելով նրա ակտիվ ներգրավվածությունը գործընթացում, դրանով իսկ նպաստելով վերջինիս` որպես տվյալ ոլորտի հիմնական դերակատարի կարողությունների զարգացմանը, որը պատասխանատու կլինի առարկայական չափորոշիչների և ծրագրերի հետագա պահպանման և կատարելագործման համար:

Ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.

Ձևավորի աշխատանքային խմբեր` մշակելու հանրակրթության ընդհանուր պետական ծրագիրը և դրա հիման վրա վերանայի առարկայական չափորոշիչները և ծրագրերը հետևյալ ուսումնական բնագավառների համար. մաթեմատիկա, ՏՀՏ և համակարգչային գիտություններ, հայոց լեզու, գրականություն, բնական գիտություններ, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, տեխնոլոգիա, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
Ուսումնասիրի տվյալ առաջադրանքին վերաբերող համապատասխան փաստաթղթեր, ինչպիսիք են Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, ներառյալ գործող կրթակարգը (ՀՀ կառավարության 27.05.2004թ. N20 արձանագրային որոշում) և հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 08.04.2010թ. N439-Ն որոշում), հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը, համապատասխան հայեցակարգային փաստաթղթեր` մշակված ԿԳՆ-ի կողմից և այլն:
Մշակի 1-12 դասարանների հանրակրթության պետական ընդհանուր ծրագիրը, որը պետք է՝

ներառի հստակեցված առարկայացանկ, առարկաների բաշխման ժամաքանակներ (օրինակելի ուսումնական պլան),  առարկայացանկի կազմման և առարկաների ժամաքանակների սահմանման սկզբունքներ,
ներառի առարկայական ծրագրերի կազմման ձևաչափը (կառուցվածքը) և սկզբունքները,
ներառի օրինակելի թեմատիկ պլանների, օրինակելի դասապլանների ձևանմուշներ և կազմման սկզբունքներ,
ներառի դասավանդման և սովորողների գնահատման ժամանակակից մեթոդներն ու սկզբունքները,
ներառի լրամշակված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:

Մասնակցի սեմինարներին՝ ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը:
Շահագրգիռ կողմերից (ուսուցիչներ, ծնողներ, կրթության մեջ ներգրավված ՀԿ-ներ, գործարար հանրություն և այլն) ստանա և ամփոփի վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ առաջարկությունները: Վերլուծի հանրային քննարկումների արդյունքները:
Ներկայացնի առաջարկություններ հանրակրթական պետական ընդհանուր ծրագրի և առարկայական չափորոշիչների և ծրագրերի ներդրման վերաբերյալ:
Քննարկման արդյունքների հիման վրա նախապատրաստի հանրակրթության ընդհանուր պետական ծրագրի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակը:
Պատրաստի հաշվետվություններ:

Պայմանագրի կնքումը նախատեսվում է 2018թ. հունիսին, իսկ ավարտը 2019թ. օգոստոսին` մինչև մեկ տարի հնարավոր երկարացմամբ:

«Կրթական ծրագրերի կենտրոն»  ԾԻԳ, ՊՀ-ն հրավիրում է իրավասու կազմակերպություններին (այսուհետ` Խորհրդատուներ)` ներկայացնելու իրենց հետաքրքրությունը տվյալ առաջադրանքը կատարելու համար: Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն այնպիսի տեղեկատվություն, որը ցույց կտա ծառայությունները կատարելու համար համապատասխան որակավորման և փորձի առկայությունը:

Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են.

Կազմակերպության ընդհանուր փորձը - առարկայական ծրագրերի և գնահատման մեթոդական ուղեցույցներ մշակման, կրթական հետազոտություններ կատարելու փորձառություն (այդ թվում միջազգային փորձը), փորձառություն հանրային քննարկումներ իրականացնելու ուղղությամբ - 30 միավոր
Կազմակերպության հատուկ փորձը (հանրակրթական առարկայական ծրագրերի և գնահատման մեթոդական ուղեցույցների մշակման, հանրակրթության ոլորտում հետազոտություններ կատարելու փորձառություն (այդ թվում միջազգային փորձը)) – 40 միավոր

Մասնագիտական անձնակազմի որակավորում և առաջադրանքի իրականացման կարողունակություն (կոմպետենցիա) (առարկայական չափորոշիչների, ծրագրերի, ազգային կրթակարգերի, թեստերի մշակման, մանկավարժական և կրթական հետազոտությունների, մասնագիտական ամսագրերում հոդվածների հրապարակման, ինչպես նաև ստորև ներկայացված ոլորտներից մեկում դասավանդման փորձառություն ունեցող մասնագետների խումբ` որում ընդգրկված կլինեն բնագիտամաթեմատիկական և հասարակական գիտությունների, լեզուների, հումանիտար այլ առարկաների, կրթության մեջ հոգեբանական և գենդերային ոլորտների մասնագետներ – 30 միավոր

Հետաքրքրված կազմակերպությունների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի Ուղեցույցի 1.9 կետին` «Խորհրդատուների ընտրություն և նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքում ՎԶԵԲ-ի վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի Փոխառուների կողմից հունվար 2011թ.(« Խորհրդատուների ուղեցույցներ»), որը սահմանում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը՝ շահերի բախման վերաբերյալ:

Խորհրդատուները կարող են միավորվել այլ կազմակերպությունների հետ՝ համատեղ ձեռնարկության կամ ենթախորհրդատվական ընկերությունների  ձևով:  

Կազմակերպությունը կընտրվի որակի և գնի հիման վրա ընտրության(QCBS) եղանակով` Խորհրդատուների ուղեցույցի համաձայն:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ստորև նշված հասցեով՝ բոլոր  աշխատանքային օրերին՝ հետևյալ ժամերին 11:00-13:00 և 14:00-17:00 :

Սույն հայտարարությունը հրապարակվում է հայերեն և անգլերեն լեզուներով: Տարընթերցումների դեպքում հիմք է ընդունվում անգլերեն տարբերակը:

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ մինչև 2018թ. փետրվարի 26-ը ներառյալ, (առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով) մինչև 17:00 տեղական ժամանակով, հետևյալ հասցեով.  «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 , 0070, Հայաստան, Հեռ. (+37410) 57-56-90 (27),Էլ. փոստ. cfep@arminco.com, գնումների գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանին,

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել վերը նշված էլեկտրոնային փոստով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։