Լևոն Մկրտչյանը կայցելի Կոտայքի մարզ
2018-02-05
Փետրվարի 6-ին, ժամը 13:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կայցելի Կոտայքի մարզի Լուսակերտի միջնակարգ դպրոց, որտեղ ներկա կգտնվի ձեռնարկատիրական կրթության տարրերի ներդրմամբ «Տեխնոլոգիա» առարկայի դասին:
Փետրվարի 6-ին, ժամը 15:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում տեղի կունենա Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ և Բրիտանական խորհրդի կողմից իրականացվելիք «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում ստեղծված անգլերենի ակումբի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` փետրվարի 6-ին, ժամը 12.00-ին Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված Կառավարական 2-րդ մասնաշենքից: Լրատվամիջոցներն իրենց մասնակցությունը կարող են հավաստել մինչև փետրվարի 5-ը, ժամը 18.00-ն` զանգահարելով ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն՝ 010-52-73-43, 093 70-77-16 հեռախոսահամարներով: