ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ ծրագրեր
2018-02-05
ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեղեկացնում է կազմակերպության անդամ երկրների մասնակցության ծրագրի 2018-2019 թթ. երկամյակի շրջանակներում ծրագրային առաջարկությունների վերաբերյալ հայտերի ներկայացման հնարավորության մասին:
Մասնակցության ծրագրի միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսական աջակցություն է տրամադրում անդամ պետություններին` պայմանով, որ ներկայացված ծրագրային առաջարկներն առնչվում են կազմակերպության իրավասության ոլորտներին և համահունչ են դրա առաջնահերթ խնդիրներին և գերակայություններին:
Հաջորդ երկու տարվա համար ծրագրային առաջարկներ մշակելիս անհրաժեշտ է հատկապես հաշվի առնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 39C/5, 39C/6 փաստաթղթում ներկայացված գերակայությունները:
Մասնակցության համար հայտերը անհրաժեշտ է լրացնել ներկայացվող ձևաչափերին համապատասխան և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն մինչև 2018 թվականի մարտի 30-ը:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ առդիր ներկայացվող նյութերից, իսկ հարցերի համար՝ զանգահարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռախոս՝ +37410580403: