Մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Ա. Սագսյան անվան Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-01-19

ՀՀ Սյունիքի մարզի «Ա. Սագսյան անվան Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: 
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին  մասնակցելու  համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի  անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման  ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի  պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. հունվարի 17-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11:00-ից 14:00-ը, բացի շաբաթ և կիրակի  օրերից, Ա. Սագսյան անվան Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, հեռ.՝ 095-53-82-20:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին, Ա. Սագսյան անվան Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։