Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2018-01-15
ՀՀ Լոռու մարզի «Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա)դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ)աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել հունվարի 12-ից մինչև փետրվարի 12-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Լոռու մարզի «Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին, հասցեն՝ գ. Գուգարք, 6-րդ փողոց, շենք 38, հեռ.՝ 0322-5-28-93, 093-44-59-90:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. փետրվարի 21-ին, ժամը 12:00-ին՝ Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում: