ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ-2016

0000-00-00

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

հանրակրթության ոլորտ՝

ա. եռամսյա ժամկետում յուրաքանչյուր դպրոցում բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ  հաշվետվության հանրային հասանելիության ապահովում,

բ. վեցամսյա ժամկետում միջին բեռնվածության և թերբեռնված դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմի մշակում,

գ. վեցամսյա ժամկետում դպրոցի զարգացման ծրագրի կազմման մեթոդաբա­նության հաստատում և ներդնում,

դ. 2017 թվականի ընթացքում նախակրթարանները 12-ամյա կրթության համա­կարգում (1+11)  ներառելու արդյունավետության ուսումնասիրություն,

ե. 2017 թվականի ընթացքում գյուղական համայնքներում կրթության որակի և հեղինակության բարձրացմանն ուղղված ծրագրերի, հանրակրթական առարկա­ների ինքնուրույն սովորելու հնարավորության ընձեռում՝ տեսադասերի հասանելիու­թյունն ապահովելու միջոցով,

զ. 2017 թվականի ընթացքում բնագիտական առարկաների և մաթեմատիկայի տեսա­դասերի ապահովում՝ առնվազն 7-8 դասարանների համար,

է. մեկ տարվա ընթացքում կրթական ծրագրերի վերանայում՝ համապա­տաս­խանեցնելով արդի պահանջներին (օրինակ` ներառելով ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր, առավել կմեծացվեն բնագիտական առարկաների, մաթեմատիկայի և օտար լեզուների դասաժամերը),

ը. 2017 թվականից կայուն դպրոցական սննդի ազգային ծրագրի ներդնում մեկ սահմանամերձ մարզի բոլոր դպրոցներում,

թ. ֆիզիկական կրթության զարգացում և առողջ ապրելակերպի ներդրում ու քարոզում դպրոցական առօրյայում.

ժ. 2017 թվականին «Արարատյան բակալավրիատի» և կրթության գերազանցու­թյան ազգային ծրագրի ներառմամբ ազգային կրթակարգի վերջնական ձևավորում.

արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտ՝

ա.  2017 թվականին ուսումնական հաստատությունների ծրագրերի արդիականա­ցում և համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին.

բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտ՝

ա. վեց ամսվա ընթացքում բարձրագույն կրթության ֆինանսավորման համա­կարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման օրենսդրա­կան նախադրյալների ստեղծում,

բ. 2017 թվականի ընթացքում ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն համա­գործակցության ապահովման հնգամյա գործընթացի սկիզբ՝ ցանցային համալ­սարանների և գիտակրթական կլաստերների ձևավորման միջոցով,

գ. երկու տարվա ընթացքում պետական պատվերից անցում նպատակային և կրթա­թոշակային ֆինանսավորման,

դ. բոլոր վարչական պաշտոններում աշխատանքային տարիքի սահմանափակում՝ 70 տարեկանով,

ե. բարձրագույն կրթության որակի ապահովման և հավատարմագրման գործ­ընթաց­ների կատարելագործում, այդ թվում՝ կույր գնահատումների ավելացման և վերաքննությունների աստիճանական բացառման միջոցով,

զ. բուհերում ուսումնական ծրագրերի հիմքում դնել ուսանողի անհատական, այլ ոչ թե խմբային առաջընթացը.

գիտություն՝

ա. 2017 թվականին գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիակա­նացում` եվրոպական երկրների հետ համադրելի համակարգ ստեղծելու նպատակով,

բ. 2017 թվականին գիտահետազոտական կազմակերպությունների  վարչական պաշ­տոններում աշխատանքային տարիքի սահմանափակում 70 տարեկանով,

գ. 2018 թվականից սկսած գիտության ֆինանսավորման ծավալների հիմնական մասի ուղղորդում դեպի կիրառական և փորձակոնստրուկտորական ծրագրեր։

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։