Մրցույթ «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

2018-01-10

ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է  բաց մրցույթ «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայասատանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն
ա)բարձրագույն կրթություն,
բ) վերջին տասը տարվա ընթացքում կրթության ոլորտում առնվազն հինգ  տարվա մասնագիտական կամ կրթության կազմակերպման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում ՀՀ Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետւոթյան օրենսդրություն և այլ իրավական ակտեր/:
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և ունենա համակարգչային /առնվազն Word ծրագիր/ և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում ՀՀ ԿԳ նախարարի անունով,
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճեն,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթւոթյան դիպլոմի պատճեն,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը /լրացված/,
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/,
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,
ե) ուսումնական հաստատության զարգացման   և բարեփոխման հայեցակարգ /նախատեսված հինգ տարվա պաշտոնավարման համար/,
Մրցույթին մասնակցելու համար դիմումները /փաստաթղթերը բնօրինակներով/ ներկայացնել  2018 թվականի հունվարի 23-ից  փետրվարի 21-ը ներառյալ, ժամը՝ 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ 58-34-83
Մրցույթը տեղի կունենա 2018 թվականի փետրվարի 27-ին, ժամը՝ 11:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։