Հուշագիր` ԿԳՆ-ի և Հայկական վիրտուալ համալսարանի միջև

2017-12-14

Դեկտեմբեր 15-ին, ժամը 10:00-ին Հայ բարեգործական ընդհանուր միությունում /հասցե` Մելիք-Ադամյան 2/2, 2-րդ հարկ/ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը կստորագրեն համագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ: Հուշագիրը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության  անդամ Երվանդ Զորյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։