Ուսման հրավեր /Շվեդիա/
2016-10-28
2016 թվականից Հայաստանն ընդգրկվել է կրթաթոշակների շվեդական Վիսբի ծրագրում։ Այս ծրագրի միջոցով Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ կրթաթոշակներ շվեդական համալսարաններում մագիստրոսական և հետդոկտորական կրթության, ինչպես նաև որպես գիտաշխատող ներգրավվելու համար։ Մագիստրատուրայի ուսանողների համար ծրագրով նախատեսվում է ուսման վարձի և ապահովագրական վճարների վճարում, ինչպես նաև ամսական 9 հազ. շվեդական կրոն կեցության ծախսերի համար։ Հետդոկտորական ուսանողներին միայն տրամադրվում է ամսական 15 հազ. շվեդական կրոն կեցության ծախսերի համար, քանզի տվյալ մակարդակի համար շվեդական համալսարաններում ուսումն անվճար է բոլորի համար։ Գիտաշխատողներին կեցության համար ամսական տրամադրվում է 18 հազ. շվեդական կրոն։
Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://eng.si.se/areas-of-operation/scholarships-and-grants/ ։