«Լավագույն ուսուցիչ» մրցանակների հանձնում
2017-12-11
Դեկտեմբերի 12-ին` ժամը 14:00-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը տեղի կունենա ԿԳ նախարարության հետ համագործակցաբար իրականացվող «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2017 թ. մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա կգտնվեն և լավագույն մասնակիցներին պարգևներ կհանձնեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Լրագրողների համար կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը ժամը 13:00-ին՝ ՀՀ ԿԳ նախարարության շենքի բակից /հասցե Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2/: