«Իչիտարոյի համերգ-Խաղաղության ձայնը» խորագիրը կրող ճապոնական թմբուկի և հնդկեղեգի ֆլեյտայի համերգ

2017-11-27

Նոյեմբերի 29-ին և 30-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ Երևան և Վանաձոր քաղաքներում կազմակերպելու է «Իչիտարոյի համերգ-Խաղաղության ձայնը» խորագիրը կրող ճապոնական թմբուկի և հնդկեղեգի ֆլեյտայի համերգ. որը նվիրված է լինելու Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Երևանում համերգն անցկացվելու է նոյեմբերի 29-ին, ժամը 19:00-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որին հրավիրված են ներկա գտնվելու նաև աշակերտներ և ուսանողներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։