«Վարպետություն առանց սահմանների»` միջազգային մրցույթ նախադպրոցական կրթություն իրականացնող մասնագետների
2017-11-20
«Հյուսիսային մայրաքաղաք» նորարարական կրթական կենտրոնը 2015 թվականից անցկացնում է ԱՊՀ երկրների նախադպրոցական կրթություն իրականացնող մասնագետների «Վարպետություն առանց սահմանների» միջազգային մրցույթը:
«Վարպետություն առանց սահմանների» մրցույթի շրջանակներում մասնակիցների ակտիվ համագործակցությունը գալիս է ապացուցելու Անկախ Պետությունների Համագործակցության երկրների կրթական հարթակներում նմանատիպ միջոցառումների անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Մինչ օրս մրցույթին իրենց մասնակցությունն են ցուցաբերել Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից, Տաջիկստանի Հանրապետությունից և Ռուսաստանի դաշնությունից թվով 271 նախադպրոցական կրթություն իրականացնող մասնագետներ:
«Վարպետություն առանց սահմանների» երրորդ միջազգային մրցույթն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 1-ից 2018 թվականի հունիսի 1-ը:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու և հայտերի լրացման համար կարող եք այցելել http://www.interkpm.ru, http://vk.com/konkurs_dou կայքեր: