Քննարկում՝ նախադպրոցական կրթության խնդիրների վերաբերյալ
2017-11-13
Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «Պարադիգմա» հասարակական կազմեկարպության համատեղ նախաձեռնությամբ ԿԳՆ-ում տեղի կունենա քննարկում՝ նվիրված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագրի» նախագծին:
Քննարկմանը կմասնակցեն ԿԳՆ հանրակրթության վարչության, Տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ: