Մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար
2017-11-13
ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում, հասցե՝ ք. Սիսիան, Նար-Դոսի 1:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում, հեռ.՝ 093-01-34-77, 093-23-10-75: