Հայ-ֆրանսիական համագործակցության հուշագիր
2017-11-02
Նոյեմբերի 3-ին, ժամը 15.30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳ նախարարի տեղակալ Մամնուկ Մկրտչյանը և Իլ դը Ֆրանս ակադեմիական շրջանի ռեկտոր, Փարիզի ակադեմիայի ռեկտոր, Փարիզի համալսարանների կանցլեր Ժիլ Պեկուն կստորագրեն համագործակցության հուշագիր` Հայաստանի և Փարիզի դպրոցական և բուհական հաստատությունների միջև գործընկերության վերաբերյալ:
Նշենք, որ Փարիզի ակադեմիան Փարիզ քաղաքի դպրոցական և համալսարանական տեղամասն է, որտեղ 2017-2018 ուսումնական տարում սովորում է 327 375 աշակերտ՝ 1124 դպրոցական հաստատություններում և 337 906 ուսանող, որոնցից 60 000-ը օտարերկրացի: