«Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական մրցույթ

2017-10-25

Նկարագրություն

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ համատեղ հայտարարում է ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ Սեղանի օրացույցի ստեղծում (նմուշը կցվում է):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 6-ից 9-րդ դասարանների աշակերտները։

Խրախուսվում է համակարգչային ծրագրերի օգտագործումը (օր.՝ Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw)։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ աշխատանք (JPG, PNG, PDF կամ TIFF տիպի ֆայլերով), այն  ուղարկել ԿՏԱԿ, Նոռա Սմբատյանին (էլեկտրոնային փոստ. nora@ktak.am)` նշելով հեղինակի անուն-ազգանունը, տարիքը (դասարանը) և ուսումնական հաստատության անվանումը։

Հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն մեկ կամ մի քանի աշխատանքների հեղինակներին սպասվում է անակնկալ մրցանակ։

Նպատակ

Մրցույթի նպատակն է զարգացնել աշակերտների ՏՀՏ հմտություններն ու ստեղծագործական միտքը։

Թեմա

Մասնակիցները պետք է իրականացնեն օրացույցի էջերի ձևավորում (դիզայն): Օրացույցի բովանդակությունը  պետք է նվիրված լինի Թարգմանչաց տոնին։

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Տոնի մասին՝ Վիքիպեդիայում։

Ձևաչափ

Օրացույցի բովանդակությունը պետք է կազմված լինի 12 էջից (ըստ ամիսների), էջի ձևաչափը՝ A4 (297*210, landscape):

Մրցույթի ժամանակացույց

Հայտարարության տարածումը՝ 25.10.2017
Հայտերի ընդունումը մինչև 10.11.2017
Աշխատանքների գնահատումը հանձնաժողովի կողմից մինչև 20.11.2017
Մրցույթի արդյունքների հրապարակումը մինչև 25.11.2017:

 

Բոլոր հարցերով դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
Հեռ.՝ +374 10 57 84 53, +374 10 57 84 55 (Նոռա Սմբատյան)
Կայք՝ http://ktak.am/
Էլ.փոստ՝ nora@ktak.am:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։