Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-10-24

ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա)դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ)աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2017թ. նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 15:00-ին՝ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահրել 0268-2-21-78 հեռախոսահամարով:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։