Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Մեծաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2017-10-10
ՀՀ Արագածոտնի մարզի «Մեծաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր մինչև ժամը 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մեծաձորի հիմնական դպրոցում, հեռ.՝ 077-80-86-34:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. նոյեմբերի 17-ին, ժամը 14:00-ին, Մեծաձորի հիմնական դպրոցում /հասցե`գ.Մեծաձոր, փողոց 1, շենք 1/: