Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպություն/
2017-09-26
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպություն հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում* (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ղեկավար` Է. Պողոսյան)
2) 3x4 չափսի երկու լուսանկար
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը
5) անձնագրի պատճենը
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)
7) Կազմակերպության հաշվեհամարին (220293350256000 ԱԿԲԱ_ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:
Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ միասին:
Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Դասընթացները կկազմակերպվեն հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 04-ը:
Դասընթացի արժեքը, ներառյալ ընդմիջման ծախսերը, կազմում է 65 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2017թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ «Հույս և ապագա» հկ-ի գրասենյակ (հասցեն` ք. Երևան, Արգիշտի 15 բն. 57 կամ ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3 /Մերգելյան ինստիտուտ/):
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 094. 88.44.84, 055.44.22.22, 091.23.99.49 հեռախոսահամարներով կամ գրել apagahuys@gmail.com էլ. փոստի հասցեով:
*Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548 կայքից: