ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2017-09-08

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, 19-րդ հոդվածի 6-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.06.2015թ. թիվ 677-Ն որոշման համաձայն Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդում /այսուհետ՝ Խորհուրդ/ ընդգրկվելու նպատակով համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնողների իրավունքների պաշտպանութուն իրականացնող հասարակական կազմակերպությունների, գործարար շահերը ներկայացնող միավորումների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել դիմում և իրենց կողմից հետապնդվող նպատակների և խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ իրականացված կամ իրականացվող ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամանակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն` taron.hakobyan@gov.am հասցեով կամ փաստաթղթերն ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ (Հասցե` Կառավարական տուն 1, 0010 Հեռ. 011-597-219): Դիմումների ներկայացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2017 թվականի հոկտեմբերի 9-ը:
Խորհրդի կազմում` որպես կրթության ոլորտում գործունեություն իրականացնողների իրավունքների պաշտպանություն իրականացնող հասարակական կազմակերպության, ինչպես նաև գործարար միավորումների ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն են ծավալում տեսչական մարմնի կողմից վերահսկողություն իրականացվող ոլորտներում առնվազն 1 տարի, 
2) երեք տարի ներկայացնում են կրթության ոլորտում քաղաքացիների շահերը:
 Խորհրդի կազմում` որպես կրթության ոլորտի գիտական կազմակերպության ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն գիտական կազմակերպությունները, որոնք՝
1)  համապատասխան գործունեությամբ են զբաղվում ոչ պակաս, քան 5 տարի,
2) չեն հանդիսանում լիազոր մարմնի կամ տեսչական մարմնի վերահսկողության բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատող:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։