Կրթության մշակների օրհնության կարգ
2017-08-30
Օգոստոսի 31-ին, ժամը 14.00-ին Գիտելիքի օրվա նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա կրթության մշակների օրհնության կարգ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Արարողությանը կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` օգոստոսի 31-ին, ժամը 13.00-ին Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված Կառավարական 2-րդ մասնաշենքից:
Լրատվամիջոցներն իրենց մասնակցությունը կարող են հավաստել մինչև օգոստոսի 30-ը, ժամը 18.00-ն` զանգահարելով ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն՝ 010-52-73-43, 094 22-89-24 հեռախոսահամարներով: