50 կրթաթոշակ Ժամանակակից հունարեն լեզու և մշակույթ ութամսյա դասընթացի համար
2017-08-02
Հունաստանի Հանրապետության կրթության, գիտության և կրոնական հարցերի նախարարության Պետական կրթաթոշակների հիմնադրամը Հունաստանի տարբեր համալսարաններում 2017-2018 ուսումնական տարում Ժամանակակից հունարեն լեզու և մշակույթ ութամսյա դասընթացի համար օտարերկրյա ուսանողներին առաջարկել է 50 կրթաթոշակ:
Ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը պետք է կից ներկայացվող հայտագրերի լրացված տարբերակները և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանություն` տեղեկացնելով ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (+37410 56 23 64)