Հանրային հանդիպումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

2017-08-01

2017թ.սեպտեմբերի 12-13-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում նախատեսվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի միջազգային կոմիտեի 24-րդ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ակադեմիական գիտելիքների և տեխնոլոգիայի էթիկայի համաշխարհային հանձնաժողովի 10-րդ հերթական նստաշրջանների հանրային հանդիպումները: Վերոնշյալ հանդիպումներին Հայաստանը հրավիրվում է մասնակցել դիտորդի կարգավիճակով: Հանդիպումների աշխատանքային լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:
Միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացվող հայտաձևը կամ գրանցվել էլեկտրոնային տարբերակով (http://www.unesco.org/bioethics/registration-sep2017) և մինչև սույն թվականի օգոստոսի 22-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին ներկայացնել մասնակցի տվյալները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով: 
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը:
Միջոցառումների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։