«Իրանի Իսլամական Հանրապետության տարվա գիրք» 25-րդ համաշխարհային մրցանակաբաշխություն
2017-07-26
2018 թվականի փետրվարին Թեհրանում նախատեսվում է անցկացնել «Իրանի Իսլամական Հանրապետության տարվա գիրք» 25-րդ համաշխարհային մրցանակաբաշխությունը: Վերոնշյալ մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել իսլամագիտության և իրանագիտության վերաբերյալ գրքեր՝ ցանկացած լեզվով: Գրքերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված սույն թվականի հոկտեմբերի 31-ը:
Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ http://bookaward.ir/CallForEntries կայքից: