Մրցույթ « Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջ » ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար
2017-07-14
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ « Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջ » պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
« Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջ » պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն ԿԳՆ սահմանած կարգով ստացած հավաստագիր:
Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) աշխատանքային գրքույկի պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2017 հուլիսի 25-ից օգոստոսի 23-ը ներառյալ, ժամը՝ 10:00-ից 13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՀ կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն, 2, հեռախոս`58-34-83:
Մրցույթը տեղի կունենա Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջում՝ 2017 թվականի օգոստոսի 30-ին, ժամը՝ 15:00 –ին: