ՀՀ-և ԻԻՀ կրթության և գիտության նախարարները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր
2017-07-06
Հուլիսի 7-ին, ժամը 9.15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության միջև կստորագրվի «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին: