Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Խաշթառակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-07-06

ՀՀ Տավուշի մարզի «Խաշթառակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա)դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ)աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2017թ.հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Տավուշի մարզի «Խաշթառակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին, հասցե՝ գ. Խաշթառակ 9/13:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. օգոստոսի 16-ին, ժամը 15:00-ին՝ Խաշթառակի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահրել 093-70-98-00 հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։