Աղջիկների կրթության հարցերին նվիրված միջազգային սիմպոզիում. «Cracking the Code: Girls’ Education in STEM»

2017-06-27

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են մասնակցելու ս.թ. օգոստոսի 28-30-ը Թայլանդի Բանգկոկ քաղաքում կայանալիք «Cracking the Code: Girls’ Education in STEM» խորագիրը կրող, գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում աղջիկների կրթության հարցերին նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին միջազգային սիմպոզիումին և քաղաքական ֆորումին:
Միջոցառման և հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից: Զարգացող երկրները ներկայացնող սահմանափակ թվով թեկնածուների կտրամադրվի ֆինանսական աջակցություն:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 30-ը:  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։