«UNESCO-Sharjah Prize for Arab Culture» մրցանակի համար թեկնածուների առաջադրում

2017-06-20

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը հայտարարել է մրցույթ «UNESCO-Sharjah Prize for Arab Culture» մրցանակի վերաբերյալ: Մրցանակը սահմանված է այն անհատների, խմբերի, հաստատությունների համար, որոնց գործունեությունը շոշափելի ազդեցություն կամ ավանդ է ունեցել արաբական մշակույթի զարգացման, ճանաչման և տարածման գործում: 
Ներկայացվելիք թեկնածուների գործունեությունն այդ ոլորտում պետք է ունենա   միջազգային ճանաչում:
Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նամակից:
Հնարավոր թեկնածուների կենսագրականն (CV) ու կոնտակտային տվյալները մինչև ս.թ. օգոստոսի 3-ը պետք է ներկայացվեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։