Ուսման հրավեր /Հնդկաստան/

2017-05-24

Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2017-2018թթ. ընթացքում կազմակերպվում են դասընթացներ, որոնց մասնակցելու են հրավիրվում մասնագետներ Հայաստանից: Նշված ժամանակահատվածում Հնդկաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել 25 մասնագետ Հայաստանից:  
Հնդկական կողմը կատարում է թեկնածուների վերջնական ընտրությունը, ինչպես նաև հոգում է բոլոր ծախսերը: Դասընթացների մասին մանրամասն տեղեկությունները կարելի է գտնել www.indianembassy.am ինտերնետային կայքից և կից ներկայացվող նյութերից:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ապահովել թեկնածության ներկայացման և հարցաթերթիկի լրացման հետևյալ պայմանները.
•անհրաժեշտ է առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
•դասընթացի մասնակիցը պետք է լինի 25-45 տարեկան;
•անհրաժեշտ է ներկայացնել առողջության մասին բժշկական տեղեկանք 
•անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է, լեզվի իմացությունը հաստատվում է ուսումնական հաստատության փաստաթղթով (դիպլոմ, հավաստագիր) կամ լեզվի ուսուցման որևէ կենտրոնի կողմից տրված տեղեկանքով;
•հարցաթերթիկը լրացվում է համակարգչային շարվածքով և ներկայացվում 3 օրինակից (բնօրինակ և պատճեններ), միաժամանակ բնօրինակի էլեկտրոնային ֆայլը CD կրիչով (WORD ֆորմատով);
•3X4սմ չափսի 3 լուսանկար; 
•դիմումները պետք է ներկայացվեն դասընթացի սկսվելու օրից առնվազն երեք/երեք ու կես ամիս առաջ` հնդկական կողմին փոխանցելու համար:
Վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին /56-23-64/:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։