DAPC 2017 դրամաշնորհային ծրագիր
2017-05-20
ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը հայտարարել է DAPC 2017 դրամաշնորհների մրցույթ: Դրամաշնորհների նպատակն է աջակցել երիտասարդական կազմակերպություններին՝ իրականացնելու երիտասարդության շրջանում թմրանյութերի օգտագործումը կանխարգելող միջոցառումներ:
Իրականացվող միջոցառումները պետք է հիմնվեն Թմրամիջոցների օգտագործման կանխարգելման միջազգային ստանդարտների վրա http://www.unodc.org/unodc/en/prevention/prevention-standards.html և համահունչ լինեն ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Երիտասարդական նախաձեռնության ոգուն:
Մանրամասները և դիմում-հայտերը հասանելի են www.unodc.org/youth կայքում: Երիտասարդական կազմակերպությունները կարող են հայտերը ներկայացնել մինչև հունիսի 8-ը: ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):