Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Բերդի Կոստյա Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2017-05-17
ՀՀ Տավուշի մարզի «Բերդի Կոստյա Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Տավուշի մարզի Բերդի Կոստյա Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. հուլիսի 7-ին, ժամը 14:00-ին Բերդի Կոստյա Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093-67-38-93, 0267-2-13-33 հեռախոսահամարով: