«Հասարակական և հումանիտար գիտությունների ու արվեստի բնագավառում Ջեյմի Տորրես Բոդեյի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի համատեղ մրցանակի»համար թեկնածուների առաջադրում
2017-05-06
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են թեկնածություններ ներկայացնել «Հասարակական և հումանիտար գիտությունների ու արվեստի բնագավառում Ջեյմի Տորրես Բոդեյի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի համատեղ մրցանակ»-ի (UNESCO-UNAM Jaime Torres Bodet Prize in Social Sciences, Humanities and Arts 2017) 2017 թվականի շրջափուլի համար։
Մրցանակը շնորհվում է արվեստի և հասարակական ու հումանիտար գիտությունների ոլորտներում հետազոտությունների և մանկավարժական գործունեության միջոցով հասարակության և գիտելիքի զարգացման գործում նշանակալի ներդրում կատարած անհատներին, մարդկանց խմբերին կամ միջազգային հաստատություններին:
Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել միայն 1 թեկնածություն: Թեկնածությունների ներկայացումը հնարավոր է միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով. ինքնաառաջադրված հայտերը չեն ընդունվելու։
Մրցանակին առնչվող այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից։
Փաստաթղթերի ամբողջական փաթեթը (պատշաճ լրացված կից ներկայացվող ձևանմուշը և թեկնածուի գործունեությանն առնչվող փաստաթղթեր), ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի երաշխավորության նամակի նախագծի ուղեկցությամբ, մինչև ս.թ. մայիսի 12-ը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ. 562364):