Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Ավշենի Մ. Խամոյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2017-05-06
ՀՀ Արագածոտնի մարզի «Ավշենի Մ. Խամոյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ.մայիսի 15-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Ավշենի Մ. Խամոյանի անվան հիմնական դպրոցում, գ.Ավշեն, 1-ին փողոց, շենք 6, հեռ՝ 093-06-04-47:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. հունիսի 22-ին, ժամը 15:00-ին, Ավշենի Մ. Խամոյանի անվան հիմնական դպրոցում: