Մրցույթ «Երևանի թիվ 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար

2016-10-24

«Երևանի թիվ 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման  խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության  խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է  ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016 թվականի նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ, ամեն օր` ժ.10:00-ից մինչև 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը  կանցկացվի `ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի  9-ին,  ժամը 14:00-ին, Երևանի թիվ 195 ավագ դպրոցում:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մազմանյան 5ա, հեռ.՝010/35-95-55, 091/58-78-94:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։