Ուսման հրավեր /Շրի Լանկա/
2017-05-03
Շրի Լանկայի ավտոճանապարհների և բարձրագույն կրթության նախարարության հովանու ներքո 2016-2017 ուսումնական տարվա արտասահմանյան ուսանողների կրթաթոշակային ծրագրին կարող են մասնակցել նաև 2 ՀՀ քաղաքացիներ, որոնք սույն թվականի մայիսի 8-ի դրությամբ պետք է լինեն առավելագույնը 25 տարեկան:
Թեկնածուների վերջնական ընտրությունը կատարվելու է Շրի Լանկայի համալսարանների կողմից:
Թեկնածությունները պետք է ներկայացվեն ՌԴ-ում Շրի Լանկայի դեսպանություն մինչև ս.թ. մայիսի 8-ը:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.mohe.gov.lk կայքէջից կամ զանգահարելով 56-23-64 (ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին):