Կմեկնարկի ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը

2017-04-20

Ապրիլի 21-ին, ժամը 9.00-ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կմեկնարկի ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը, որին կմասնակցեն մի շարք երկրների շուրջ 250 պատվիրակ, Միջազգային բակալավրիատ և Ռաունդ Սքվեր կազմակերպությունների համաշխարհային գրասենյակների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ուսհաստատությունների ղեկավարներ: Համաժողովին բացման խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։