«Միկրոկենսաբանության ոլորտում Կարլոս Ջ. Ֆինլեյի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի» համար թեկնածուների առաջադրում
2017-04-20
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են մասնակցել «Միկրոկենսաբանության ոլորտում Կարլոս Ջ. Ֆինլեյի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ»-ի (Carlos J. Finlay UNESCO Prize for Microbiology) 2017 թվականի համար։
Մրցանակը շնորհվում է այն անհատների, հաստատությունների և կազմակերպությունների գործունեության համար, որոնք հետազոտական և զարգացմանն ուղղված աշխատանքի միջոցով գնահատելի ներդրում են ունեցել միկրոկենսաբանության ոլորտում:
Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել մեկ թեկնածություն: Թեկնածությունների ներկայացումը հնարավոր է միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով. ինքնաառաջադրված հայտերը չեն ընդունվելու։
Մրցանակին առնչվող այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այցելելով http://www.unesco.org/new/en/natural-sciences/science-technology/basic-sciences/life-sciences/carlos-j-finlay-unesco-prize-for-microbiology/ կայքէջը։
Հնարավոր թեկնածուի փաստաթղթերի ամբողջական փաթեթը (տպված 5 օրինակից կամ 5 էլեկտրոնային կրիչներով) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի երաշխավորության նամակի նախագիծը մինչև ս.թ. հունիսի 26-ը պետք է ներկայացվեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):