Մեդիագրագիտության կարևորությունը` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում
2017-04-18
Ապրիլի 19-ին, ժամը 11.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳՆ-ն և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբ համագործակցության մասին: Հուշագիրը կստորագրեն ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: