Ձեռնարկատիրական կրթություն` դպրոցներում
2017-04-14
Ապրիլի 18-ին, ժամը 13.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳՆ-ն և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ: Հուշագիրը կստորագրեն ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: