Գիտաժողով՝ «Համալսարանի միջազգայնացում` ռազմավարություն և որակի ապահովում» թեմայով

2017-04-11

ՏԵՄՊՈՒՍ ծրագրի «Մշակութային և կառուցվածքային վերափոխումների միջոցով նպաստել Արևելյան գործընկերության երկրների բուհերի միջազգայնացմանը» (PICASA) նախագծի համակարգող Երևանի պետական համալսարանը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «Համալսարանի միջազգայնացում` ռազմավարություն և որակի ապահովում» թեմայով 2017թ. ապրիլի 19-ից 20-ը:
Գիտաժողովը կսկսվի ժամը 10:00-ին, ԵՊՀ Գիտխորհրդի դահլիճում, Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ (Ալեք Մանուկյան 1, գլխավոր մասնաշենք): Գրանցումը կսկսվի ապրիլի 19-ին ժամը 09:30-ին:

Տեմպուսը Եվրոպական Միության ծրագիր է` ուղղված բարձրագույն կրթության համակարգի արդիականացմանը: 
Նախագծի նպատակն է մշակութային և կառուցվածքային վերափոխումների միջոցով նպաստել Արևելյան գործընկերության երկրների բուհերի միջազգայնացմանը: «ՊԻԿԱՍԱ» նախագծին որպես հիմնական գործընկերներ մասնակցում են բուհեր Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Բելառուսից: Ծրագրի հիմնական նպատակներն են՝
•Միջազգային բաղադրիչը ներդնել համալսարանների դասավանդման, ուսումնամեթոդական ու գիտական գործառույթներում` համապատասխան ռազմավարությունների ու գործընթացների մշակման և իրականացման հիման վրա,
•մշակել միջազգայնացման տարրեր ուսումնական ծրագրերի գործառնականացման, դասավանդողների ու ուսանողների փոխանակման, համալսարանների տեխնիկական համագործակցության համար,
•ուսանողների, դասավանդողների, վարչական աշխատողների շրջանում նույնականացնել ու զարգացնել նոր հմտություններ` միջազգայնացման խթանման նպատակով,
•նպաստել մշակութային զարգացմանը, որով արժեվորվում են միջմշակութային ու միջազգային հեռանկարները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։