Մրցույթ «Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար

2016-10-24

«Երևանի  Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ  դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման  խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ  քաղաքացիությունը,
2. բարձրագույն  կրթությունը,  
3. ուսումնական  հաստատության  ղեկավարման   իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին  մասնակցելու  համար  անհրաժեշտ  է  ներկայացնել  հետևյալ  փաստաթղթերը`
1. դիմում` Կազմակերպության  խորհրդի  նախագահի /Ա. Էդոյանի/ անունով,
2. ՀՀ  քաղաքացու  անձնագրի  պատճենը,
3. հաստատության  ղեկավարման  իրավունքի  /հավաստագրի/ պատճենը,
4. տվյալ կազմակերպության  զարգացման  ծրագիրը /ներկայացվում է մրցույթի  անցկացման  օրվանից  առնվազն 3 օր  առաջ/,
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը  հաստատող  փաստաթուղթը  /դրանց  առկայության  դեպքում/,
6. աշխատանքային  գրքույկի   պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները և պահանջվող փաստաթղթերը` բնօրինակներով,   ընդունվում  են  2016 թվականի  նոյեմբերի  7-ից  մինչև  դեկտեմբերի 1-ը  ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, հասցեն՝ Հանրապետության 73, հեռ.՝010/52-74-12: 
Մրցույթը  տեղի  կունենա 2016 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 14:00-ին, Երևանի  Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ  դպրոցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։